Ծույլ գարունը

Մի անգամ ծաղիկը ծառին ասում է․
-Ծառ, գնա այն ծայրը, որ ես տեսնեմ ծաղիկներին։
Ծառը պատասխանում է․
-Ես ալարում եմ։
-Ինչպե՞ս ես ալարում։
-Ես այստեղ եմ ծնվել, դուք իրար ընկերներ չեք։
-Ո՞նց ընկերներ չենք։
-Եթե ընկերներ լինեք, դու գնա, ինքդ ասա իրենց։
-Վայ, ես չեմ կարող գնալ, ոտքեր չունեմ։
-Ախր ես էլ ոտքեր չունեմ, ո՞նց գնամ այդ ծայրը։
-Դու ճիշտ էիր, ծառ։
Այսպիսով բոլորը մնացին իրենց տեղերում և ծառն իրեն հանգիստ էր զգում։