Category: Uncategorized
Նախադասությունների տեսակներն ըստ հաղորդակցման
Նախադասություններն ըստ հաղորդակցման լինում են 4 տեսակ՝ պատմողական, հարցական, հրամայական, բացականչական:
Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:
Օրինակ՝ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:
Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:
Օրինակ՝ Ո՞վ է գրել «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը:
Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:
Օրինակ՝ Գրի՛ր շարադրություն «Իմ մոլորակը» վերնագրով:
Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:
Ջա՜ն, շուտով Զատիկ է:
1.Կարդա՛առակը, որոշի՛ր յուրաքանչյուր նախադասության տեսակը ըստ հաղորդակցման։
ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ
Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար: պատմողական
— Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը: հրամայական
-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը: հարցական
Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը: պատմողական
Արմատ և ածանց․ առաջադրանքներ
Վերհիշում ենք․․․
Արմատ և ածանց
Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:
Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավոր, անթագ, թագուհի բառերը:
Բառի վերջից կամ սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:
Օրինակ՝ տուն-անտուն, գիր—գրություն, խմոր—խմորեղեն:
Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:
Առաջադրանքներ
1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝ ընկերություն – ընկեր + ություն
ընկեր+ա+սեր, քար+ոտ, տաք+ուկ, խաղ+ային, տ+գեղ, ան+սիրտ, գլուխ+ավոր, քաջ+ություն, խմոր+եղեն, կոշիկ, տուն+ակ, քույր+իկ
2. Գտի՛ր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:
խաղասենյակ, խաղավար-խաղ
տնակ, անտուն, տնական-տուն
սիրալիր, ընկերասեր-սեր
խաղավար, վարիչ-վար
ոտաբոբիկ, ութոտնուկ, ոտնաման-ոտք
3. Կազմի՛ր նոր բառեր հետևյալ արմատներով՝
տուն-տնային, տնամերձ, խաղ-խաղավար, խաղադաշտ, լույս-լուսավոր, սիրտ-անսիրտ, քար-քարանձավ, դաս-դասարան, ընկեր-ընկերասեր, սխալ-սխալմունք
4.Կազմի՛ր բառեր հետևյալ վերջածանցներով և նախածանցներով՝
ընկերական, տնային, խմորեղեն, տաքուկ, քույրիկ, տնակ, քաջություն, ճամփորդ, դասարան, չտես, անանտոն, տգեղ, դժգոհ
5.Գրի՛ր մեկ բառով, ապա ընդգծի՛ր արմատները՝
մարդ, որը մեքենա է վարում-վարորդ
երկար ականջներ ունեցող-երկարականջ
ընթերցանություն սիրող—սժցընթերցասեր
մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ
բարի սիրտ ունեցող-բարեսիրտ
Առաջին ուսումնական շրջանի ամփոփում, մաթեմստիկա
Թիվ և նրա բնութագրումը
Թվերի կցագրումը
Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս:
՝ Թվերի դասավորում նվազման և աճման կարգով
Թվերի դասավորման կարգ
Թվերը համեմատիր
Գումարում։ Գումարման ստուգումը հանումով
Հանում, հանման ստուգումը հումարով:
Հանում։ Հանման ստուգումը գումարումով
Բազմապատկում։ Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով
՝ Բազմապատկում։ Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով
Թեմա` Մնացորդով բաժանում 10-ի, 100-ի և 1000-ի վրա
` Քառակուսի։ Քառակուսու պարագծի և մակերեսի հաշվումը
Առաջին մակարդակ
Երկրորդ մակարդակ
Ուղղանկյուն։ Ուղղանկյան պարագծի և մակերեսի հաշվումը
- «Կատակ-հարցեր»
- «Վերջից լուծվող խնդիրներ»
- «Մոգական քառակուսիներ»
- «Կշռումներ»
- «Լուցկին նաև խաղալի՞ք է․․․»
- «Ծածկագրեր»
Փակագծեր պարունակող արտահայտություններ
Մասնկացել եմ ֆլեշմոբերին, դժվարանում եմ կատարել բաժանում մնացորդով։
Իմ ցուցահանդեսը
Paint-ով նկարած իմ նկարները














Հ․ Թումանյան — Մարտ
Мое любимое время года
Hello world!
Welcome to your brand new blog at Edublogs!
To get started, simply visit your blog’s dashboard, edit or delete this post and check out all the other options available to you.
Like more help?
We can walk you through step-by-step in our guide to getting started with your blog.
Happy blogging!