Թեստային աշխատանք

Փիղը

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։

Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի:

  1. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական:

  1. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր: 

  1. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

  1. Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։

բարի-ազնիվ

մեծ-հսկա

նուրբ-քնքուշ

թակարդ-ծուղակ

  1. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

մեծ-փոքր

դժվար-հեշտ

ծանր-թեթև

շոգ-ցուրտ

  1. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

մեծ փիղ

հոգատար ընկեր

քնկոտ ձագ

երկար կնճիթ

  • Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ տանից

                             Ողջունել ընկերոջը

                             Վերցնել բաժակ

                            Ներս քաշել դռան փականը

  • Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

Մեծ և բարի կենդանին սնվում է տերևներով և խոտով։

Ապարներ և օգտակար հանածոներ

քար

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է: Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Առաջադրանք
Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

շինանյութ                 վառելիք                մետաղ     թանկարժեք քար   

Գետեր և լճեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը՝ գոլորշիանում, իսկ  մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:   Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետերը, լճերը,  աղբյուրները համարվում են ցամաքային ջրեր:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:  Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝  Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Լճերը քաղցրահամ ջրի բնական ամբարներն են: Հայաստանի ամենամեծ լիճը Սևանն է: Այն աշխարհի ամենաքաղցրահամ և ամենաբարձրադիր լճերից է: Սևանա լճից սկիզբ են առնում Հրազդան գետը, իսկ նրա մեջ են թափվում 28 գետ ու գետակներ: Սևանը հռչակված է իր իշխան ձկով:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:

Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝  Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային  ջրերը, ստորերկրյա ջրերը:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:Գետեր, լճեր

Дата:  Автор: anjelableyanВ Բնագիտական ընթերցարան 4

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը՝ գոլորշիանում, իսկ  մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:   Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետերը, լճերը,  աղբյուրները համարվում են ցամաքային ջրեր:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:  Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝  Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Լճերը քաղցրահամ ջրի բնական ամբարներն են: Հայաստանի ամենամեծ լիճը Սևանն է: Այն աշխարհի ամենաքաղցրահամ և ամենաբարձրադիր լճերից է: Սևանա լճից սկիզբ են առնում Հրազդան գետը, իսկ նրա մեջ են թափվում 28 գետ ու գետակներ: Սևանը հռչակված է իր իշխան ձկով:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:

Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝  Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային  ջրերը, ստորերկրյա ջրերը:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Նախադասությունների տեսակներն ըստ հաղորդակցման

Նախադասություններն  ըստ հաղորդակցման լինում են 4 տեսակ՝ պատմողական, հարցական, հրամայական, բացականչական:

Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:

Օրինակ՝ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:

Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:

Օրինակ՝ Ո՞վ է գրել «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը:

Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:

Օրինակ՝ Գրի՛ր շարադրություն «Իմ մոլորակը» վերնագրով:

Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:

Ջա՜ն, շուտով Զատիկ է:

1.Կարդա՛առակը, որոշի՛ր յուրաքանչյուր նախադասության տեսակը ըստ հաղորդակցման։

ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ

Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար: պատմողական

— Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը: հրամայական

-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը: հարցական

Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը: պատմողական

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: 

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:
Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:
Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:
Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Թեստ 5

Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում, մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում իր համար կարել   մի  այնպիսի  վերմակ, որ  իր հասակի  համեմատ  ոչ  երկար լինի, ոչ  էլ՝ կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորին  պատժում է։

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել-պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  անմիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ-մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարամիտ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  
դերձակ, կարճ, թախտին, մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը։

Կար անող։

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված՝

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր՝

      ա/ օր

      բ/  երկիր                           

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Գտի՛ր և ընդգծի՛ր սխալ տարբերակը՝

ա) երկար- ածական

բ) երկիր- ածական

գ) թագավոր-գոյական

դ) դերձակ-գոյական

7. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։

Թագավոր—արքա
Թաքուն—գաղտնի
Իսկույն—անմիջապես
Հնարամիտ—խելացի, խորանանկ

8. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Թագավորին նման հրաման ստիպում էր արձակել իր կամակորությունը։

9. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

10. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն է օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

11. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  տարբերակ  էլ դո՛ւ մտածիր:

Ես վերմակի մեջ սառույց կդնեի։

12. .Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր այս տեքստը:

Գիժ թագավվորը

Առասպելներ բնության երևույթների մասին

ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ

Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»։
Երկիրը հանգչում է ցուլի եղջյուրների վրա. երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում։ Ուրիշ պատկերացումների համաձայն՝ երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան ձկան մարմնով, նրա գլուխը եկել և մեկ թիզ տարածություն է մնացել, որ հասնի պոչին։ Ձուկը կարծում է, թե իր պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ։ Նա շարունակ հետապնդում է նրան, ուզում է բռնել ու կծել, բայց չի կարողանում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը Լևիաթանը մի փոքրիկ անգամ չի աճում։ Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, այնժամ աշխարհը քարուքանդ կլինի։ Իսկ երբ նա իր պոչը բռնելու նպատակով շարժումներ է անում, երկիրը ցնցվում է, և երկրաշարժ է առաջանում։ Լևիաթանի գլխին մի մեծ ադամանդ կա, որ գիշեր-ցերեկ լույս է տալիս։ Երբ նա ջրի մեջ շարժումներ է անում, գլխի ադամանդի շողերը փայլատակում են աշխարհի տարբեր կողմերում։
 * Լևիաթան — Աստվածաշնչում կամ հին հրեական ավանդության մեջ՝ ծովային վիթխարի հրեշ, վիշապ։

ԼՈՒՅՍ ԵՎ ԽԱՎԱՐ

Լույսի և խավարի կամ ցերեկվա և գիշերվա կանոնավոր իրար հաջորդելը կարգավորում է Ժուկը կամ Ժուկ ու ժամանակը։ Նա ալեհեր ծերունի է՝ նստած մի բարձր սարի վրա։ Ժուկ ու ժամանակը ձեռքին ունի երկու կծիկ, մեկը՝ սպիտակ, մյուսը՝ սև։ Նա կծիկներից մեկը կամ մյուսը հերթով սարից ցած է գլորում։ Լեռան մեկ կողմից նա մի կծիկը ցած է գլորում, մինչդեռ լեռան հակառակ կողմից մյուսը կծկում է։ Երբ սպիտակ կծիկն է քանդելով ցած գլորում՝ լուսանում է, արևը ծագում։ Բայց երբ սպիտակ կծիկն է կծկում, իսկ սևը քանդելով՝ ցած գլորում, մթնում է, արևը մայր է մտնում։
Գիշերային խավարն անձնավորում են սև պառավ վհուկները։ Նրանք արևի և լույսի թշնամիներն են, որ աշխարհի ստեղծման օրից հետապնդում են արևին, բայց չեն կարողանում նրան հասնել կամ բռնել։ Երբ երեկոն իջնում է, նրանք սարերի տակից դուրս են գալիս մեր աշխարհը, որպեսզի բռնեն արևին, բայց արևն արդեն մայր մտած է լինում, և միայն վերջալույսի ցոլքերն են աշխարհը լուսավորում։ Այդ պահին նրանք մեկ բերան փչում են, և մութը պատում է ամբողջ աշխարհը։ Պառավ գիշերամայրերը ձեռներին սև օձեր բռնած սկսում են դեսուդեն վազել, մտնում են սարերը, քարերը, անտառները, տները, գյուղերը, քաղաքները, կարծելով, թե արևն այնտեղ է թաքնվել։ Երկար որոնելով ու չգտնելով արևին, նրանք մտնում են ավերակ ջրաղացներն ու ցամաքած հորերը, որոնք նրանց սովորական ուղիներն են դարձել և դրանց միջով անցնում են գետնի տակ ու ծովերի հատակը՝ արևին փնտրելու։ Հենց այդ պահին արևելքում շառագունում է արշալույսը, լուսանում, և արեգակը գետնի տակից բարձրանում է երկինք։ Եթե գիշերամայրերին հանկարծ հաջողվի տեսնել արևի երեսը, ապա երկրի վրա ոչ մի կենդանի արարած չի մնա, ամեն ինչ կկործանվի ու կոչնչանա, և աշխարհը կլցվի միայն նրանց օձերով։ Բայց, բարեբախտաբար, նրանք երբեք չեն կարողանում տեսնել արևի երեսը։

Արև և Լուսին
Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։

ԱՍՏՂԵՐ

Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։

Ծիր-կաթին աստղաբույլը կոչվում է նաև Հարդագողի կամ Դարմանագողի ճանապարհ։ Մի խիստ ձմեռ Վահագն աստվածը ասորեստանցիների նախնի Բարշամից հարդ է գողանում, և Ծիր կաթինը այդ գողացված հարդի հետքն է։

Դիցաբանություն և առասպել

Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 

 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):

Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:

Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:

Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի
  2. Ո՞վքեր էին առասպելի հերոսները
  3. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
  4. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
  5. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:

Թեստ․ 4

Թեստային աշխատանք

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝ արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լրացնելով բաց թողած տառերը: անգամ, երբ, սուրբ, ավելորդ
  2. Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:
    քաղհան-քաղ+հան
    ակնթարթ- ակն+թարթ
    քմահաճույք-քիմք+ա+հաճ+ույք
    շրջակայք-շուրջ+ա+կա(յք)
  3. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան-սանդուղք

բ/ սիրուն-գեղեցիկ

գ/ բղավել-ճչալ

դ/ դաշտ —արտ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ առավոտյան -գոյական

դ/  միտք – գոյական

7. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

սուրբ ոգի, չար վհուկ,չար կախարդ, բարի ոգի

8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

10. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: փախչում, երբ,պատշգամբ,ակնթարթz
  2. Տեքստի միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր տրված բառերի հոմանիշները.

մայրամուտ -վերջալույս

մաքուր-ջինջ

  1. Համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ -ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին    -դատող, բանիմաց, խելացի       
գ/կողը հաստ  -համառ, ինքնասածի, կամակոր           
դ/ճաշը եփել   -մեկին պաժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ: ակնթարթ, վերջալույս, ոսկեգեղմ, խորասույզ
  2. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվեր
բ/մալինա -ազնվամորի

գ/կենգուրու -ագեվազ

դ/ստարտ-սկիզբ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ: եղնիկ, հողմ, անտառ, պատշգամբ
  2. Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
  1. ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը: «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  3. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:Անտառը, իր ընկերիներին, ընտանիքին

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…

12․ Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: